Ռուսական Аstravel-ը վերսկսել է զբոսաշրջային տուրերը Լեռնային Ղարաբաղ

Ռուսական Аstravel-ը վերսկսել է զբոսաշրջային տուրերը Լեռնային Ղարաբաղ

PanARMENIAN.Net - Ռուսական Аstravel ընկերությունը վերսկսել է զբոսաշրջային տուրերը Լեռնային Ղարաբաղ: Սա արդեն առաջին անգամը չէ, որ ընկերությունը ուղևորություններ է կազմում Արցախ, ինչը, բնականաբար, «դժգոհության» հերթական ալիքն է առաջացրել Բաքվում, որը իրեն իրավասու է համարում միջամտելու Արցախի ներքին գործերին:

«Լեռնային Ղարաբաղ ուևորությունների կազմակերպման մասին տեղեկատվությունը սադրիչ բնույթ է կրում: Ընկերությունն առաջին անգամը չէ, որ նման տուրեր է կազմակերպում: Նախորդ անգամ համապատասխան մարմինների ջանքերի շնորհիվ ուղևորությունները չեղյալ հայտարարվեցին: Այս անգամ, հավանաբար, նմանատիպ միջոցներ կձեռնարկվեն: »,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Էլման Աբդուլլաևը:

Ռուսական զբոսաշրջային Astravel ընկերությունը պատմամշակութային ուղևորություններ է կազմակերպում Հայաստան ու Արցախ: Այդ մասին հայտարարությունն ընկերությունը զետեղել է իր կայքում:

Astravel ընկերությունը գործում է 1992թ.:

10  Արցախը երկնքից
 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---