Երևանում բացվել է «Ռուսական աշխարհ. Մշակութային-լեզվական տարածություն» հետազոտական կենտրոնը

Երևանում բացվել է «Ռուսական աշխարհ. Մշակութային-լեզվական տարածություն» հետազոտական կենտրոնը

PanARMENIAN.Net - Փետրվարի 15-ին Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանում կայացել է «Ռուսական աշխարհ. Մշակութային-լեզվական տարածություն» Ուսանողական հետազոտական կենտրոնի բացումը:

Կենտրոնը կոչված է ընդլայնել ոչ ֆորմալ պրոֆեսիոնալ շփման ոլորտները բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների, ասպիրանտների և դասախոսների միջև: Կենտրոնում կազմակերպվելու են թեմատիկ քննարկումներ, դասախոսություններ և շնորհանդեսներ հայ և ռուս առաջատար ռուսագետ գիտնականների մասնակցությամբ: Իր գործունեությունը տարածելու նպատակով կենտրոնը նախատեսում է կազմակերպել արտագնա նիստեր: Այն բաց է ռուսաց լեզի բոլոր սիրահարների համար՝ ԵՊԼՀ և Հայաստանի այլ բուհերի ուսանողների:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---