ԵՄ-ն պաշտոնապես իրազեկված չէ դեպի Եվրոպա իրանական նավթի արտահանումը կասեցնելու մասին

ԵՄ-ն պաշտոնապես իրազեկված չէ դեպի Եվրոպա իրանական նավթի արտահանումը կասեցնելու մասին

PanARMENIAN.Net - Եվրամիությունը պաշտոնական տեղեկատվություն չունի եվրոպական 6 երկրներ Իրանի կողմից նավթի արտահանման դադարեցման մասին, հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի մամլո քարտուղար Մայքլ Մաննը: Արտահանումը դադարեցնելու մասին լուրը հրաժարվել է հաստատել նաև OPEC-ում Իրանի ներկայացուցիչ Մոհամմեդ Ալի Հաթիբին, հաղորդում է FarsNews-ը:

Հարցազրույցում Հաթիբին հայտնել է, որ ԵՄ կողմից Իրանի նավթային սեկտորի հանդեպ պատժամիջոցների ներմուծումը Իրանի դեմ ուղղված յուրատեսակ քաղաքական գործիք է: «Սակայն նման ակտը վնաս կհասցնի ինքնին Եվրոպայում իրանական նավթի սպառողներին»,- հայտնել է Հաթիբին:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---