«Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը» ՀԲ-ից 11 մլն դոլար կստանա17 փետրվարի 2012 - 14:22 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկի Գործադիր տնօրենների խորհուրդն այսօր հաստատել է 11 միլիոն ԱՄՆ դոլար գումարով վարկը «Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամ III» ծրագրի (ՀՍՆՀ III) երրորդ լրացուցիչ ֆինանսավորման համար: Ինչպես հաղորդել է ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հապին, այս ծրագրով միջազգային կառույցը 15 տարվա ընթացքում Հայաստանին մոտ 85 մլն դոլար է տրամադրել, իսկ Հիմնադրամն ինքը Հայաստանում ավելի քան 850 միկրոծրագիր է իրականացրել սոցիալական և համայնքային ենթակառուցվածքների գծով, այդ ծրագրերից օգտվել են ավելի քան 330 գյուղական և 40 քաղաքային համայնքներ: «Այս ծրագրով հավելյալ աջակցություն կցուցաբերվի Հայաստանի կառավարության` անապահով և խոցելի խմբերի կենսամակարդակի բարելավմանն ուղղված ջանքերին` ենթակառուցվածքների աշխատատար նախագծերի ընդլայնման միջոցով` արձագանքելով տեղական համայնքների կենսական կարիքներին: Մենք ծրագրում ենք հատկացված միջոցների մոտ 40 տոկոսն ուղղել հենց այդ համայնքներին»,- ընդգծել է նա: Ժան Միշել Հապին հաղորդել է, որ «Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի» ծախսերի կեսից ավելին կուղղվի դպրոցների վերանորոգմանն ու կառուցմանը, 20 տոկոսը` խմելու ջրի մատակարարման համակարգի արդիականացմանը, 11 տոկոսը` գյուղերում մշակույթի կենտրոնների վերանորոգմանը, մնացած միջոցները կուղղվեն առողջապահության համակարգի բարելավմանը: 11 միլիոն ԱՄՆ դոլար գումարով ՄԶԸ վարկի մարման ժամկետը 25 տարի է` ներառյալ 5 տարի արտոնյալ ժամկետ: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս Ադրբեջանի մեջլիսում Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահի հայտարարությունները «կանխակալ և անհեթեթ» են որակել Բաքվում հայտարարել են նաև, թե նման հայտարարությունները խաթարում են խաղաղ գործընթացն Ադրբեջանի և Հայաստանի միջև Փոխվարչապետն ու Բոնոն քննարկել են ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացը Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները |