Սասուն Միքայելյանը չի ցանկանում «շոու» սարքել և բողոքարկել Հրազդանի ընտրությունները

Սասուն Միքայելյանը չի ցանկանում «շոու» սարքել և բողոքարկել Հրազդանի ընտրությունները

PanARMENIAN.Net - Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսից Հրազդանի քաղաքապետի ընտրությունների թեկնածու Սասուն Միքայելյանը հայտարարել է, որ չի բողոքարկել ընտրությունների արդյունքները, քանզի չի ցանկանում «դրանից շոու սարքել»: «Ես առաջադրվել եմ ժողովրդի կամքով, հպարտ եմ իմ արդյունքով և չեմ պատրաստվում բողոքարկել, որովհետև դա անօգուտ է»,- ասել է նա:

Միքայելյանի խոսքով, ընտրությունների ժամանակ եղել են բազմաթիվ խախտումներ, մարդկանց վրա ճնշում է գործադրվել իր օգտին քվեարկությանը խոչընդոտելու համար և կիրառվել է ընտրակաշառք: Դրա հետ կապված Միքայելյանը շնորհակալություն է հայտնել Հրազդանի այն բնակիչներին, ովքեր անկախ ամեն ինչից քվեարկել են նրա օգտին:

3  17.02.12 - ՀԱԿ ներկայացուցիչ, Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի ասուլիսը
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---