Եվրոպան Հայաստանին կոչ է անում սովորել նորմալ ընտրություններ անցկացնել![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի թիվ մեկ խնդիրը, եվրոպական գործընկերների կարծիքով, հանդիսանում է ժողովրդավարության ամրապնդումը և նորմալ ընտրությունների անցկացումը: Նման հայտարարություն «Ապագայի գործիչներ» համաժողովից հետո, որը փետրվարի 5-11 տեղի է ունեցել Փարիզում, արել է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ, տնտեսական հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի անդամ Արա Նռանյանը: Այս առնչությամբ նա հավելել է, որ եվրոպական գործընկերները պարտադիր են համարում ղարաբաղյան հակամարտության լուծումը, իսկ հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների: «Սակայն «Արևելյան համագործակցությունում» առաջխաղացում ունենալու համար, նախ և առաջ պետք է սովորեք նորմալ ընտրություններ անցկացնել»,-փետրվարի 17-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսին եվրոպացի գործընկերների խոսքն է մեջբերել Նռանյանը: Ընդ որում, նա հավելել է, որ այս կոչն ուղղված է ինչպես իշխանություններին, այնպես էլ ընդդիմադիրներին, քանի որ ԵՄ սադրանքների չի ենթարկվում որևէ կողմից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |