Խոսրով Հարությունյան. Հայաստանը կանգնած է քաղաքական ինստիտուտների ստեղծման անհրաժեշտության առջև17 փետրվարի 2012 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Միջազգային և տեղի փորձը ցույց է տալիս, որ որքան մեծ է ոչ կառավարական կազմակերպությունների, լոբբիստական խմբերի ներգրավվածությունը, այքան արդյունավետ է քաղաքական որոշումների կայացումը: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ Հանրային խորհրդի անդամ, ԱԺ նախկին խոսնակ Խոսրով Հարությունյանը: «Քաղաքացիական հասարակության ակտիվությունը լուրջ հարց է, որը կարևոր դեր է խաղում որակական քաղաքական որոշումներ կայացնելիս»,-հայտարարել է նա, հավելելով, որ Հայաստանը կանգնած է քաղաքական ինստիտուտների ստեղծման անհրաժեշտության առջև: Այս համատեքստում Հարությունյանը նաև նկատել է, որ այսօր քաղաքացիական հասարակության ակտիվացման հարցը կապված է ՏՏ և սոցկայքերի հետ: «Սոցկայքերը դարձել են բազմաթիվ քաղաքացիների կայացման վայր և այս տեսանկյունից նրանց նշանակությունը մեծացել է»,-ընդգծել է Հարությունյանը: Անդրադառնալով Հանրային խորհրդին` նա ասել է, որ այն ունի մեծ խորհրդատվական նշանակություն: «Հանրային խորհրդի կողմից պետական կառույցներին տարբեր առաջարկությունների ներկայացումը ևս նպաստում է ակտիվության բարձրացմանը և քաղաքացիական հասարակության ներգրավվածությանը»,-ամփոփել է նա: Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս |