ՀԱԿ-ը կոչ է անում դադարեցնել կամայականությունները Կոնգրեսի մաս կազմող կուսակցությունների հանդեպ![]() 17 փետրվարի 2012 - 17:30 AMT PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսը հայտարարությամբ է հանդես եկել` կապված ՀՀ Արդարադատության նախարարությանը բացարձակ ապօրինի կերպով նոր` Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության` գրանցման առնչությամբ, ինչը ըստ ընդդիմության, օրենքի ակնհայտ խախտում է: ՀԱԿ մամուլի ծառայության հաղորդագորությունում ասվում է, որ վերջին մի քանի օրերին սա արդեն երկրորդ դեպքն է, երբ իշխանությունների կողմից հետապնդման թիրախ է ընտրվում Կոնգրեսի մաս կազմող կուսակցություն: Մի քանի օր առաջ վարչախումբը ապօրինաբար, իրեն հպատակ դատական իշխանության օգնությամբ, ըստ էության խլեց «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության գրասենյակը: Հայ ազգային կոնգրեսը դատապարտում է վարչախմբի այս ապօրինի քայլերը և պահանջում անմիջապես դադարեցնել Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան և «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունների նկատմամբ սանձազերծված իրավական կամայականությունները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |