Փետրվարի 18-ին մեկնարկում է «ԵՊՀ օլիմպիադա-2012»-ը

Փետրվարի 18-ին մեկնարկում է «ԵՊՀ օլիմպիադա-2012»-ը

PanARMENIAN.Net - Փետրվարի 18-ին Երևանի պետական համալսարանում տեղի է ունենալու դպրոցականների չորրորդ ամենամյա օլիմպիադան: Օլիմպիադայի նպատակն է նպաստել աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը, ծանոթացնել նախընտրած ֆակուլտետներին:

«ԵՊՀ օլիմպիադա-2012»-ը նախատեսվում է 12-րդ դասարանի աշակերտների համար: Ըստ առարկաների` յուրաքանչյուր դպրոցից կարող է մասնակցել 2-3 աշակերտ: Օլիմպիադայի տևողությունը 4 ժամ է:

Օլիմպիադան կանցկացվի «մաթեմատիկա», «ֆիզիկա», «քիմիա», «ինֆորմատիկա», «կենսաբանություն», «աշխարհագրություն», «հայ ժողովրդի պատմություն», «մարդու իրավունքներ և ժողովրդավարություն», «հայոց լեզու և գրականություն», «ռուսաց լեզու», «անգլերեն», «գերմաներեն», «ֆրանսերեն», «ստեղծագործական աշխատանք և հայ եկեղեցու պատմություն» առարկաներով:

«ԵՊՀ օլիմպիադա-2012»-ին մասնակցում են շուրջ 2400 դպրոցականներ մայրաքաղաքի, մարզերի մի շարք դպրոցներից: ՀՀ մարզերի դպրոցականները օլիմպիադային կմասնակցեն իրենց մարզկենտրոններում:

Յուրաքանչյուր առարկայի համար կազմվել է հանձնաժողով, որի նախագահները համապատասխան ֆակուլտետների դեկաններն են:

«ԵՊՀ օլիմպիադա-2012»-ի փակման և պարգևատրման արարողությունը տեղի կունենա մարտի 2-ին, հայտնում է ԵՊՀ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---