Կանադայում կնշեն հայ տպագիր գրքի 500-ամյակը

PanARMENIAN.Net - Փետրվարի 15-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպում ունեցավ Կանադայի Գրադարանավար և արխիվարիուս Դանիել Քարոնի հետ:

Քննարկվեցին հումանիտար բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես, ՀՀ դեսպանը տեղեկացրեց, որ Երեւանը 2012 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հայտարարվել է Համաշխարհային գրքի մայրաքաղաք, և որ այս տարի մեր երկիրը նշում է հայ տպագիր գրքի 500-ամյակը:

Սկզբունքային պայմանավորվածություն ձեռք բերվեց տարվա ընթացքում Կանադայի մայրաքաղաքում, ինչպես նաև այլ քաղաքներում կազմակերպել գրքերի շնորհանդեսներ, հայկական մշակույթի մասին պատմող ֆիլմերի ցուցադրումներ, համատեղ միջոցառումներ: Դոկտոր Քարոնը իր պատրաստակամությունը հայտնեց աջակցել բոլոր նախաձեռնություններին:

Նշենք, որ Կանադայի «Գրադարանն ու Արխիվները» երկրի գիտա-հասարակական ամենահեղինակավոր կենտրոններից մեկն է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---