Երկրորդ սերնդի ուլտրաբուքերի հաստությունը չի գերազանցի 21 մմ![]() 17 փետրվարի 2012 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Intel կորպորացիան Chief River ապարատային պլատֆորմի հիման վրա երկրորդ սերնդի ուլտրաբուքերի մշակողների համար հրապարակել է առաջարկություններ: Chief River գլխավոր բաղկացուցիչ են դառնալու Ivy Bridge պրոցեսորները, որոնք պատրաստվում են 22-նանոմետրանոց տեխնոլոգիայով` Tri-Gate իննովացիոն մեթոդիակի կիրառմամբ: Compulenta-ն գրում է, որ ուլտրաբուքերում կիարռվելու են չիպեր` 17 Վտ ջերմային էներգիայի մաքիմալ բաշխմամբ: 14 դյույմ անկյունագծով համակարգիչների հաստությունը չպետք է գերազանցի 21մմ: Լիցքավորված մարտկոցների աշխատանքը նվազագույնս պետք է տևի 5 ժամ: Ուլտրաբուքերը կստանան Wi-Fi ադապտեր և USB 3.0 պորտ, իրացվելու է նաև Intel WiDi տեխնոլոգիան և Thunderbolt ինտերֆեյսը: SSD-սկավառակի մինիմալ տարողությունը կազմելու է 16Գբ: Chief River պլատֆորմով ուլտրաբուքերը վաճառքի կհանվեն ընթացիկ տարում: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |