Ռուս գիտնականներ. Նոր սառցե շրջանը կարող է սկսվել 2014թ![]() 17 փետրվարի 2012 - 18:10 AMT PanARMENIAN.Net - Ըստ բազմաթիվ գիտնականների աշխարհի կործանման պատճառ կարող է հանդիսանալ գլոբալ տաքացումը. բևեռային սառույցները կհալվեն և կհեղեղեն աշխարհի մերձափնյա քաղաքները: Սակայն ռուս գիտնականները համաձայն չեն այդ մտքին, և համոզված են, որ աշխարհը կործանվելու է ցրտից: Հնարավոր է` դա լինի մեկ տարուց, գրում է Meteoweb-ը: Հաբիբուլո Աբդուսամատովի կարծիքով, Երկրի վրա երկու տարուց անասելի ցրտեր են սկսվելու: Նոր սառցե շրջանը տևելու է մոտ 2 դար, կարծում է ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտորը, հայտնում է «Վեստին»: Գիտնականը կարծում է, որ սպասվում է «փոքր սառցե շրջան», սակայն դա դեռ չի նշանակում, որ այն աննկատ է անցնելու: Որպես կանոն ցրտի յուրաքանչյուր փուլ ուղեկցվում է համաճարակներով, բերքի կորուստով և ժողովուրդների զանգվածային վերաբնակեցումներով, նկատում է գիտնականը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |