Հազարավոր մարդիկ դուրս են եկել սիրիական քաղաքների փողոցներ՝ պահանջելով Բաշար Ասադի հրաժարականը![]() 17 փետրվարի 2012 - 18:16 AMT PanARMENIAN.Net - Սիրիական քաղաքներում ուրբաթ օրը փետրվարի 17-ին տեղի են ունեցել զանգվածային ցույցեր, որոնց մասնակիցները պահանջում են երկրի նախագահ Բաշար Ասադի հրաժարականը, հաղորդում է Agence France-Presse-ը: Գործակալության աղբյուրների հաղորդագրությունների համաձայն, միայն Դաել քաղաքում ցույցին մասնակցել է 10 հազար մարդ: Շատերը փողոց են դուրս եկել ինտերնետ-ակտիվիստների կոչով: Ցուցարարների դեմ կիրառվել է ուժ: Դամասկոսում, իրավապաշտպանների հաղորդագրությունների համաձայն, մահացել է մեկ ցուցարար, 12 հոգի վիրավորվել են: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |