ՀՀ ԱԳ փոխնախարարը ներկայացրել է ավստրիացի ուսանողներին Ղարաբաղի խնդիրը![]() 17 փետրվարի 2012 - 18:26 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 16-ին ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում դասախոսությամբ է հանդես եկաել ՀՀ ԱԳ փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը` Ավստրիայից ժամանած «Կաթոլիկ ուսանողների միության» անդամների համար` վերջիններիս խնդրանքով: Հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: Փոխնախարար Մնացականյանը հանգամանալից ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, Հայաստան - Եվրոպական Միություն հարաբերությունները, այդ ձեւաչափում Հայաստան-Ավստրիա երկկողմ և բազմակողմ համագործակցության շրջանակները, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը և կարգավորման գործընթացի զարգացումները, Հայաստանի մոտեցումը տարածաշրջանային խնդիրներին: Պարոն Մնացականյանը պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին արցախյան հիմնախնդրին, Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Վրաստան երկկողմ հարաբերություններին և Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունած ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |