Սահակաշվիլիի հերթական ադրբեջանամետ ռևերանսը` Ալիևը Վրաստանի համար պատմական անձ է

Սահակաշվիլիի հերթական ադրբեջանամետ ռևերանսը` Ալիևը Վրաստանի համար պատմական անձ է

PanARMENIAN.Net - Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին այսօր ընդունել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չագլայանին և Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարար Շահին Մուստաֆաևին, ովքեր մասնակցում էին Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա բիզնես-համագումարին:

Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, Սահակաշվիլին ընդգծել է «Ադրբեջանի առանձնահատուկ դերը տարածաշրջանային համագործակցության զարգացման հարցում», բարձր գնահատել վրացա-ադրբեջանական հարաբերությունները` Ադրբեջանի նախագահին «Վրաստանի համար պատմական անձ» կոչելով:

Հանդիպմանը քննարկվել են նաև 3 երկրների միջև տնտեսական հարաբերությունների ընդլայնման հեռանկարները:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---