Աֆղանստանի իշխանությունները կողմ են ԱՄՆ-ի և թալիբների խաղաղ բանակցություններին![]() 17 փետրվարի 2012 - 21:02 AMT PanARMENIAN.Net - Աֆղանստանի կառավարությունը Բարաք Օբամայի վարչակազմին է հանձնել եր առաջարկությունները և խորհուրդները` թալիբների հետ բանակցություններ վարելու առնչությամբ: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին Իսլամաբադում հայտարարել է Աֆղանստանի նախագահ Այմալ Ֆաիզին: Ֆաիզին հայտարարել է, որ բախվող կողմերի միջև այլևս հետաքրքրություններ չկան, սակայն ընդդիմադիրները, որոնք ցանկացել են բանակցություններ սկսել, պետք է դադարեցնեն զինված պայքարը, հարգեն գործող աֆղանական սահմանադրությունը և կանանց իրավունքները: Ավելի վաղ ԶԼՄ-ը հայտնել են, որ ԱՄՆ-ն թալիբների հետ առանձին բանակցություններ է վարում Քաթարում, իսկ թալիբները դա հաստատելով` հայտարարել են, որ բանակցություններին քաբուլյան ներկայիս ռեժիմի ներկայացուցիչները չեն մասնակցելու, քանի որ նրանք ընդամենը ԱՄՆ խամաճիկներ են: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |