Այսօր Դերենիկ Դեմիրճյանի ծննդյան օրն է18 փետրվարի 2012 - 09:17 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 18-ին ծնվել է հայ ականավոր գրող, բազմաթիվ բանաստեղծությունների, պատմվածքների ու պիեսների հեղինակ Դերենիկ Դեմիրճյանը: Այսօր լրանում է նրա 135-ամյակը: Նա ծնվել է 1877 թ. Ախալքալաքում: 1897 թվականին ավարտել է վրացական Ներսիսյան ճեմարանը, այնուհետև 1909-ին Ժնևյան համալսարանի մանկավարժական ֆակուլտետը: Եղել է ուսուցիչ, տպագրվել սկսել է 1883 թվականին: Բանաստեղծությունների առաջին ժողովածուն լույս է տեսել 1899-ին: 1905- 07 թվականների Ռուսաստանի հեղափոխությունը մեծ հետաքրքրություն առաջացրեց Դեմիրճյանի մոտ դեպի քաղաքականական պրոբլեմները: Իր «Լենկ Թեմուր» պատմա- հերոսական պոեմում, «Ջութակն ու սրինգը», «Ավելորդը», «Ժպիտ», «Ստամոքս», «Տերտերը» պատմվածքներում, «Դատաստան» ողբերգությունում և այլ աշխատություններում Դեմիրճյանը ամբող սրտով պաշտպանում է հասարակ մարդկանց ինրավունքները: 1923 թվականին գրեց «Քաջ Նազար» կատակերգությունը, որը նույն թվականին հայտնվեց Երևանի բեմահարթակներում, 1924 թվականին Թիֆլիսում: Դեմիրճյանի 30-ականներին գրված «Նապոլեոն Կորկոտյան», «Կապուտան», «Հայրենի երկիր» պիեսները մեծ ազդեցություն են թողել հայ դրամատուրգիաի վրա: Նրա ամենանշանավոր երկն է «Վարդանանք» պատմավեպը։ Այս վեպում պատկերված է 5-րդ դարում հայ ժողովրդի մղած ազատագրական պայքարը Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ։ Մահացել է 1965 թվականի դեկտեմբերի 6-ին, Երևանում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |