Իսրայելում թողարկվել են Ֆրանց Վերֆելին պատկերող դրոշմանիշներ18 փետրվարի 2012 - 10:47 AMT PanARMENIAN.Net - Իսրայելում թողարկվել են Ֆրանց Վերֆելին պատկերող դրոշմանիշներ: Դրոշմանիշները թողարկվել են Ռաուլ Վալենբերգի միջազգային հիմնադրամի ծրագրի շրջանակներում, որն իրականացում է հումանիտար ոլորտում մեծ ավանդ ունեցած մարդկանց պատվին: Ֆրանց Վերֆելն ավստրիացի գրող է, ծնվել է 1856թ.-ին Պուտանգեսում (Ֆրանսիա) և մահացել է 1940թ.-ին: 1909թ.-ին դարձել է ֆրանսիական ծովակալ: Մասնակցել է Բալկանյան պատերազմին (1912-1913): Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ` 1915թ.-ի փետրվարի 15-ին նշանակվել է ֆրանսիական 3-րդ նավատորմի հրամանատար և հաստատվել է Սիրիայում: Այդ նավատորմի պարտականությունն էր Թուրքիայի ծովային հարձակումները կասեցնելը: Հայոց ցեղասպանության մասին պատմող «Մուսա լեռան 40 օրը» վեպը լույս է տեսել այն ժամանակ, երբ ամբողջ մարդկությանն սպառնում էր ֆաշիզմը: Գերմանիայում այն արգելվել է և հրապարակավ այրվել: Վեպը հայերեն հրատարակվել է 1935 թ-ին՝ Ե. Անդրեասյանի թարգմանությամբ, 1982 թ-ին նկարահանվել է կինոնկար (ռեժիսոր՝ Ջոն Քյուրքչյան): Վեպի հիման վրա 1957 թ-ին չեխ կոմպոզիտոր Յոզեֆ Մատեյը գրել է համանուն օպերան: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |