Մաշտոցի այգու ակտիվիստները կոչ են անում միանալ իրենց

Մաշտոցի այգու ակտիվիստները կոչ են անում միանալ իրենց

PanARMENIAN.Net - Մաշտոցի այգում արդեն 8րդ օրն է շարունակվում է նստացույցը:

PanARMENIAN.Net ի կողմից ստացված հայտարարություն-կոչի մեջ ասվում է. «Հայաստանցիներ և ո'չ միայն, միացեք մեր անժամկետ նստացույցին հանուն այգու, կանաչ տարածքների, Երևանի և արժանապատիվ քաղաքացու իրավունքների փրկության Մնալու ենք այնքան մինչև ազատագրենք հանրային այգին մասնավոր կառուցապատումից»:

Այս պահին այգում գնում է բարեկարգման աշխատանքներ, որը լիազորված է քաղաքապետարանին, սակայն իրականացվում է այգու ակտիվիստների կողմից:

«Միացե'ք Ձեր բահերով, սառույցից ազատագրում ենք այգին.... Տեր Կյուրեղ Քահանա Տալյանը կոչ է անում պահպանել այգին և հանրային կանաչ տարածքները: Նա սատարում է բնապահպաններին»,- նշվում է հայտարարության մեջ:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---