«Բանանցը» ուսումնամարզական հավաք է անցկացնում Կիպրոսում![]() 18 փետրվարի 2012 - 12:11 AMT PanARMENIAN.Net - Երևանի «Բանանցը» փետրվարի 17-ից մինչև մարտի 1-ը ուսումնամարզական հավաք է անցկացնելու Կիպրոսում: Մարզումներից բացի մեր թիմը անցկացնելու է նաև ստուգողական երեք հանդիպումներ: Վաղը Լիմասոլ քաղաքում, տեղական ժամանակով ժամը 15:00-ին «Բանանցը» ուժերն է չափելու Ռուսաստանի առաջին լիգայի առաջատար թիմերից մեկի` Սարանսկի «Մորդովիայի» հետ: Երկրորդ հանդիպումը նախատեսված է անցկացնել փետրվարի 23-ին: Ըստ նախնական պայմանավորվածության այդ օրը «Բանանցի» մրցակիցն է լինելու Չինաստանը ներկայացնող «Չանգչունգ Յաթաի» թիմի հետ: Հավելենք, որ մրցակիցների և խաղերի անցկացման օրերի հետ կապված հնարավոր են փոփոխություններ, հայտնում է «Բանանցի» պաշտոնական կայքը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |