Սլովենիան ետ է կանգնել ինտերնետը վերահսկող ACTA օրինագծից18 փետրվարի 2012 - 12:20 AMT PanARMENIAN.Net - Սլովենիան չի վավերացնի Կոնտրաֆակցիայի դեմ պայքարի վերաբերյալ միջազգային առևտրային համաձայնագիրը (The Anti-Counterfeiting Trade Agreement, ACTA) , որը նպատակ ունի վերահսկել ինտերնետը, հայտնում է AP-ին: Սլովենիայի իշխանությունների այս որոշումը կարելի է համարել հազարավոր ակտիվիստ-ցուցարարների հաղթանակը, որոնք շաբաթներով պայքարում, բողոքում էին ընդդեմ օրինագծի: ACTA-ն իրենից ներկայացնում է միջազգային փաստաթուղթ մտավոր սեփականության պաշտպանության մասին: Այն իրավունք է տալիս մաքսային ծառայության աշխատողներին զննել երկրի սահմանները հատող անձանց համակարգիչները, իսկ պրովայդերներին պարտավորեցնում է հաղորդել օգտագործողների կողմից հեղինակային իրավունքները խախտելու մասին: ACTA-ն ստորագրվել է հունվարի սկզբին ԱՄՆ, ԵՄ, Ճապոնիայի և այլ երկրների միջև: ACTA-ի ընդունումից հրաժարվել են Լեհաստանը, Չեխիան, Բուլղարիան, Գերմանիան և այժմ արդեն Սլովենիան։ Այս երկրներում մեծ բողոքի ակցիաներ են եղել ընդդեմ օրինագծի։ Վերջին 3 շաբաթների ընթացքում Anonymous հաքերային խմբավորումը կիբերհարձակումների է ենթարկել Ֆրանսիայի, Լեհաստանի, Հունաստանի, ԱՄՆ-ի կառավարական կայքերը։ Բոլոր այս հարձակումներով խմբավորումը պայքարում է SOPA/PIPA և ACTA օրինագծերի և Megaupload ֆայլերի փոխանակման կայքը փակելու դեմ։ Այս օրինագծերը ենթադրում են ինտերնետի վերահսկում իշխանությունների և հեղինակային իրավունքները կրողի կողմից։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Երևանի գինու օրերով պայմանավորված, մայրաքաղաքի որոշ հատվածներ փակ կլինեն Որոշ փողոցներ փակ կլինեն մինչև հունիսի 10-ի առավոտյան ժամը 08:00-ն «Սիներջիի» գործով 5 մեղադրյալի, այդ թվում` Սիմոնյանի հարսի նկատմամբ հետապնդումը դադարեցվել է Քրեական հետապնդումը դադարեցվել է՝ գործուն զղջալու հիմքով Բայրամով․ Պայմանագրի վերաբերյալ ՀՀ պատասխանում դրական դինամիկա կա «Բաց մնացող հարցերի քանակը նվազել է»,–ասել է նա ՀՀ-ն և Վրաստանը միասնական հայտով կդիմեն FIFA` հյուրընկալելու երիտասարդների ԱԱ-ն ՈՒԵՖԱ-ն հաստատել է աջակցությունը Հայաստանի և Վրաստանի միասնական հայտին |