Amazon-ը շուտով կթողարկի Kindle Fire-ի երկրորդ սերունդը![]() 18 փետրվարի 2012 - 13:20 AMT PanARMENIAN.Net - Amazon ընկերությունը հնարավոր է շուտով արտադրի Kindle Fire պլանշետի երկրորդ սերունդը: Այս մասին լուրերը տարածել է չինական China Times –ը: Ըստ պարբերականի, հնարավոր է, որ Kindle Fire 2-ը թողարկվի 2012-ի երկրորդ կիսամյակում: Ըստ լուրերի, Amazon-ը նախատեսում է դարձնել իր երկրորդ սերնդի պլանշետը շահութաբեր: Սպասվում է, որ Kindle Fire 2 պլանշետը կունենա 10 դյույմ էկրան, ինչը հավասար է իր հիմնական մրցակցի՝ Appleի պլանշետի չափերին՝ iPad 2-ին: Amazon-ը թողարկեց իր առաջին պլանշետային համակարգիչը 2011-ի սեպտեմբերին: Այն իր մատչելի գնի շնորհիվ սկսեց մրցակցել պլանշետային շուկայում առաջատար Apple-ի iPad-ի հետ: Եվ այժմ Amazon-ը զբաղեցրել է երկրորդ տեղը պլանշետ արտադրող ընկերությունների շուկայում՝ վաճառելով շուրջ 3,9 մլն Kindle Fire սարքավորումներ, ինչը կազմում է շուկայի 14 տոկոսը: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |