Մանվել Գրիգորյան. Արցախը մեր անունն է, Հայաստանը՝ ազգանունը![]() ![]() PanARMENIAN.Net - Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը հադես է եկել ողջույնի խոսքով միության 9-րդ համագումարում: Առաջին հերթին նա հիշեցրել է, որ անցյալ տարի Հայաստանն ու Արցախը տոնեցին անկախության 20-ամյակը: «Անկախության, որը մենք նվաճեցինք մեր մարտական ընկերների կյանքի ու սխրանքի գնով»: Գրիգորյանը հույս է հայտնել, որ հայ ժողովուրդը հիշում է Երկրապահի ներդրումը: «Արցախը մեր անունն է, Հայաստանը՝ ազգանունը»,-ասել է նա: Ըստ Գրիգորյանի, 1994թ. ի վեր «մենք առանձնապես չենք հետապնդել հակառակորդին, բավարարվելով մեր հայրենիքի մի փոքր մասով միայն»: «Սահմանի պաշտպանությունը սկսվում է Երևանից, Երևանի պաշտպանությունը սկսվում է ազատագրված ւ սահմանամերձ տարածքներից: Համախմբվածության շնորհիվ 20 դարի վերջում մենք կարողացանք անկախության հասնել և ետ գրավել մեր հայրենիքի մի փոքր մասը և այժմ համախմբվածությունը մեզ հարկավոր է դիմակայելու համար ներքին ու արտաքին մարտահրավերներին»: Նա նշել է, որ Երկրապահը պետք է միշտ բանակի կողքին լինի՝ կարևորելով ռազմահայրենասիրական դաստիարակությունը: Երկրապահ կամավորականների միությունը հիմնվել է 1993թ.: Այս պահի դրությամբ միութայնն անդամակցում է շուրջ 10 հազար մարդ, որոնց մեծ մասը ղարաբաղյան պատերազմի վետերաններ են: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |