Սեյրան Օհանյան. Հրադադարը շփման գծում խախտում են բացառապես ադրբեջանցիները![]() 18 փետրվարի 2012 - 13:52 AMT PanARMENIAN.Net - Հրադադարը Արցախի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում խախտում են բացառապես ադրբեջանական զինված ուժերը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ելույթ ունենալով Երկրապահ կամավորականների միության 9-րդ համագումարում: «Հակառակորդը փորձում է թույլ տեղեր գտնել մեր դիրքերում, սակայն, արժանի պատասխան ստանալով, լռում է»,-ասել է նախարարը: Ադրբեջանը չի դադարում խախատել հրադադարը շփման գծում: Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների փետրվարի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի շուրջ 160 խախտում, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է 600-ից ավելի կրակոց: ՊԲ առաջապահ ուժերը զերծ են մնացել հրահրիչ գործողություններին պատասխանելուց և շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |