Լարիսա Ալավերդյան. Ցմահ բանտարկյալները մեր երկրում ընկալվում են որպես հասարակության վտարանդիներ![]() 18 փետրվարի 2012 - 16:05 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երևանում տեղի է ունեցել միջոցառում` նվիրված ցմահ բանտարկության դապարտված կալանավորի գրած գրքի շնորհանդեսին: «Գրքի վաճառքից ստացված ողջ գումարը կուղղվի քաղցկեղով հիվանդ երեխաների օգնության հիմնադրամ»,- հաղորդել է ցմահ բանտարկյալների իրավունքների պաշտպանության հիմնադրամի ներկայացուցիչ Զառա Մեջլումյանը: Գրքի տպաքանակը կազմել է 500 օրինակ: Ավելի քան 100 գիրք վաճառվել է շնորհանդեսի ժամանակ, ևս 70-ը` հետո: «Անգամ եթե մարդը յոթ փակի ետևում է, եթե նա ուղղվելու ցանկություն ունի, նրան պետք է տրամադրեն այդ հնարավորությունը, չէ որ բոլոր բանտարկյալները միանման չեն»,- գրքի հեղինակ Մհեր Ենոքյանի խոսքն է մեջբերել Զառա Մեջլումյանը: «Ցմահ բանտարկյալները մեր երկրում ընկալվում են որպես հասարակության վտարանդիներ»,- հավելել է միջոցառմանը ներկա «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունից պատգամավոր Լարիսա Ալավերդյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |