“Կեսարը պետք է մահանա” ֆիլմը ստացել է կինոփառատոնի գլխավոր “Ոսկե արջ” մրցանակը19 փետրվարի 2012 - 15:18 AMT PanARMENIAN.Net - Շաբաթ օրն ավարտված Բեռլինյան կինոփառատոնի գլխավոր “Ոսկե արջ” մրցանակին է արժանացել Պաոլո և Վիտտորիո Տավիանի եսղբայրների “Կեսարը պետք է մահանա” ֆիլմը: Կիսադոկումնետալ ֆիլմը պատմում է խիստ ռեժիմի բանտի բանտարկյալների կողմից Շեքսպիրի պիեսի սիրողական բեմադրության մասին, թե ինչպես է դասական սյուժեն աստիճանաբար ձուլվում իրականւթյանը Լավագույն ռեժիսորական աշխատանքի համար “Արծաթե արջ” մրցանակ է ստացել Քրիստիան Պետցոլդի “Բարբարա” ֆիլմը: Լավագույն սցենարի և ականավոր մշակութային նվաճումների համար մրցանակների են արժանացելհամապատասխանաբար “Արքայական գործ” և “Սպիտակ եղջերվի հովիտ” ֆիլմերը: Լավագույն դերասանուհի է ճանաչվել Ռեյչել Մվանզան կանդական “Ապստամբուհի” ֆիլմի դերի համար: Լավագույն դերասանի կոչմանն է արժանացել Միկել Բո Ֆելսգաարդը` “Արքայական գործ” ֆիլմի իր դերի համար: Քննադատների համար ամենամեծ հետաքրքրություն առաջացնող ֆիլմը կիսահամր, սև-սպիտակ “Տաբու” ֆիլմն է: Ռուս ռեժիսոր Ալեքսանդր Մինդաձեի “Շաբաթ օրը” ֆիլմը, որը ներկայացվել է հիմնական մրցույթին, մրցանակաների չի արժանացել: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ Ակբա բանկը 50 մլն եվրո կուղղի ՀՀ-ում ՓՄՁ-ների զարգացմանը ՎԶԵԲ-ն առաջին անգամ Հայաստանում կկիսի ֆինանսական կառույցի կողմից տրամադրված վարկերի վերադարձելիության ռիսկը |