Իրանը ծրագրում է ուրանի հարստացման համար հազարավոր նոր ցենտրիֆուգեր տեղադրել19 փետրվարի 2012 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Իրանը ծրագրում է ընդլայնել իր միջուկային ծրագիրը, Ֆորդոյի ստորգետնյա բունկերներում տեղադրելով ուրանի հարստացման հազարավոր նոր ցենտրիֆուգեր: Այս մասին, հղելով Վիեննայի պաշտոնական աղբյուրները, հայտնում է BBC-ն: Աղբյուրների տվյալներով, նոր սերնդի ցենտրիֆուգերը գրեթե պատրաստ են շահագործման: Սակայն դրանց տեղադրման մասին հստակ ինֆորմացիա առայժմ չկա, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: BBC-ն ընդգծում է, որ ՄԱԳԱՏԷ-ում այս թեմայով մեկնաբանություններ առայժմ չեն արվում: Ֆորդոյի միջուկային օբյեկտի գոյության մասին ՄԱԳԱՏԷ-ին պաշժտոնապես տեղեկացվել է 2009թ սեպտեմբերին: Այս տարվա հունվարին Իրանը սկսել է այնտեղ ուրանի հարստացման աշխատանքները: Նատազում հունվարի 15 տեղադրվել և շահագործման է հանձնվել ուրանի հարստացման նոր սերնդի ցենտրիֆուգերի կասկադը: Իրանի պաշտոնյաները նշում են, որ միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում, և դրա ռազմական բնույթի մասին տեղեկություններն անհիմն են: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը քննարկել են Անիի կամրջի հարցը Նրանք հանդիպել են Թուրքմենստանում ԵՄ-ն ողջունել է առաջընթացը ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ուղղությամբ ԵՄ-ն կոչ է արել վճռական քայլեր ձեռնարկել չլուծված երկկողմ այլ հարցերի կարգավորման համար Տիխանովսկայան` Լուկաշենկոյի՝ Արցախ այցի մասին․ Սա ցույց է տալիս նրա կեղծավորությունը «Բելառուսի բռնապետը հերթական անգամ խարխլում է ՀԱՊԿ-ում իր ֆորմալ դաշնակից ՀՀ–ի դիրքերը»,–գրել է նա Մայիսի 18–ին «Թանգարանների գիշերվա» առթիվ թանգարանները բաց կլինեն մինչև կեսգիշեր Ակցիային միացել է հայաստանյան 118 թանգարան |