Իսրայելի պաշտպանության նախարար Էխուդ Բարաքը կոչ է արել խստացնել Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցները` այդպիսով ստիպելով այդ երկրին դադարեցնել միջուկային ծրագիրը, կիրակի հայտնում է NHK հեռուստաալիքը:
«Ներկայումս գտնվում ենք Իրանի դեմ գործող պատժամիջցների փուլում և սպասում ենք, որ դրանք ավելի կխստանան»,- Էխուդ Բարարքի խոսքը մեջբերում է Bloomberg գործակալությունը:
Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, ընդունված խիստ պատժամիջոցները կստիպեն Իրանին ատոմային ծրագրի վերաբերյալ բանակցություններ սկսել:
Իսրայելի պաշտպանության նախարարի համոզմամբ, Արևմուտքի և Հյուսիսային Ամերիկայի բազմաթիվ երկրներ կարծում են, որ չի կարելի Իրանին թույլ տալ դառնալ միջուկային գերտերություն:
Բարաքի հայտարարությունը համընկել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թոմ Դոնիլոնի` Իսրայել կատարած այցին: Ըստ Սպիտակ տան մամուլի ծառայության, պաշտոնյան ժամանել է իսրայելական ղեկավարության հետ մի շարք հարցերի շուրջ խորհրդատվություն իրականացնելու համար: