Իրանը դադարեցրել է ֆրանսիական և բրիտանական ընկերություններին նավթի մատակարարումը19 փետրվարի 2012 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Իրանը դադարեցրել է ֆրանսիական և բրիտանական ընկերություններին նավթի մատակարարումը: Այս մասին ասվում է Իրանի նավթի նախարարության պաշտոնական կայքի հայտարարությունում: Իրանի նավթի նախարարության ներկայացուցիչ Ալի Ռեզա Նիկզադը հայտարարել է բրիտանական և ֆրանսիական ընկերություններին նավթի մատակարարման դադարեցման մասին: Հայտարարությունում ասվում է, որ նավթը վաճառվելու է նոր հաճախորդներին: Հունվարի 23-ին ԵՄ 27 երկրներ Բրյուսելում կայացած հանդիպմանը հաստատել են իրանական նավթի դեմ Էմբարգոյի ընդունման որոշումը: Ըստ այդմ, ենթադրվում է, որ ԵՄ հուլիսի 1-ից սկսած դադարեցնելու է իրանական նավթի ներկրումը: Եվրոպայում Իրանական նավթի 60 տոկոսը բաժին է ընկնում Հունաստանին, Իտալիային և Իսպանիային: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | «Զվարթնոցում» հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը մեկնել է Փարիզ Նա նշել է, որ Փարիզ հասնելուն պես իրեն դիմավորել են զինված ոստիկաններն ու բերման են ենթարկել Լոռու մարզպետ. Հանգանակությունների կարիք չկա` կառավարությունն ի զորու է լուծել բնկաչության կարիքները Գույքագրման աշխատանքները դեռ չեն ավարտվել Ուկրաինայում ՀՀ դեսպանն ու Նոր Նորքի ղեկավարն օգնություն են տարել Բուչա․ Ավինյանի անունից Կլիչկոյին Երևան են հրավիրել «Մենք հպարտ ենք ուկրաինացի ժողովրդի խիզախությամբ»,–ասել է Նոր Նորքի ղեկավարը Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել ՀՀ-ին աղետի գոտու համար Բեռնատարները կժամանեն Հայկական Կարմիր խաչի ընկերության վերականգնողական կենտրոն |