ԱԳՆ. Մեծ Բրիտանիան ռազմական գործողությունների կոչ չի անում Իրանի դեմ, սակայն չի բացառում դրանք

ԱԳՆ. Մեծ Բրիտանիան ռազմական գործողությունների կոչ չի անում Իրանի դեմ, սակայն չի բացառում դրանք

PanARMENIAN.Net - Մերձավոր Արևելքում, ամենից առաջ Իրանի շուրջ, իրադարձությունների զարգացումը ձեռք է բերում ողջ աշխարհի համար սպառնալի բնույթ: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ուիլյամ Հեյգը:

Նա ելույթ է ունեցել BBC հեռուստաալիքի եթերում կիրակնօրյա վերլուծական ծրագրում, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: «Մեծ Բրիտանիան ռազմական գործողությունների կոչ չի անում Իրանի դեմ, սակայն չի բացառում դրանք»,- ասել է նախարարը: «Եթե Իրանը միջուկային զենք ստեղծի, դա կհանգեցնի կամ նրա վրա հարձակման և պատերազմի, կամ տարածաշրջանում կսկսվի միջուկային սպառազինությունների մրցավազք և կառաջանա նոր սառը պատերազմ»,- ասել է Հեյգը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---