Թուրքիան մտադիր է գազ գնել ևս երկու երկրներից

Թուրքիան մտադիր է գազ գնել ևս երկու երկրներից

PanARMENIAN.Net - Թուրքիան, որը գազ է ներկրում Ռուսաստանից, Իրանից, Ադրբեջանից, Նիգերիայից և Ալժիրից, մտադիր է գազ գնել ևս երկու երկրներից, նախօրեին լրագրողներին է հաղորդել Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը, հաղորդում է երկուշաբթի օրը Sabah թերթը:

«Թուրքիան մտադիր է գազի ներկրման աղբյուրների դիվերսիֆիկացիայի նպատակով համաձայնագրեր կնքել ևս երկու երկրների հետ»,- ասել է նա: Ընդ որում, նախարարը չի նշել այդ երկրներն ու համաձայնագրերի կնքման ժամկետները: Յըլդըզի խոսքով, Թուրքիայի այդ քայլն ուղղված է ներկրվող գազի արժեքի նվազմանը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---