Արմեն Մալխասյան. Վլադիմիր Գասպարյանի օգնականին ոչ ոք չի ձերբակալել![]() 20 փետրվարի 2012 - 11:40 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետի տեղակալ գնդապետ Հայկ Ստեփանյանին ոչ ոք չի ձերբակալել և այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով երեկվանից համացանցում տարածված այն տեղեկատվությանը, թե նրան ձերբակալել են Սադախլո անցակետում փախուստի փորձ կատարելիս, ասաց Հայաստանի ոստիկանության մամլո խոսնակի օգնական Արմեն Մալխասյանը: Հայկ Ստեփանյանը եղել է Վլադիմիր Գասպարյանի տեղակալը ռազմական ոստիկանությունում, ապա Վլադիմիր Գասպարյանի պաշտպանության փոխնախարար նշանակվելուց հետո եղել է նրա օգնականը: Վերջինիս ՀՀ ոստիկանապետ նշանակվելուց հետո նշանակվել է ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետի տեղակալ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |