Արման Փաշիկյանը դարձել է միջազգային շախմատային Ferdowsi մրցաշարի հաղթող

Արման Փաշիկյանը դարձել է միջազգային շախմատային Ferdowsi մրցաշարի հաղթող

PanARMENIAN.Net - Իրանական Մաշհադ քաղաքում ավարտվել է միջազգային շախմատային Ferdowsi մրցաշարը: Հայ գրոսմայստեր Արման Փաշիկյանը 9 միավորով դարձել է մրցաշարի հաղթող: Վերջին 11-րդ տուրում Փաշիկյանը միավորները կիսել է Ալեքսանդր Ֆոմինիխի հետ` Ռուսաստան:

Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Սերգեյ Տիվյակովը` 8.5 միավորով, իսկ երրորդը`Պոուրիա Դարինին` Իրան: Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Լևոն Բաբուջյանը 8 միավորով իր ելույթն ավարտեց 8-րդ հորիզոնականում:

Փաշիկյանի կինն ու Հայաստանի հավքականի անդամ Մարի Կուրսովան 7 տուրերից հետո հավաքել է 5.5 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը: Առաջատար Սոֆիկո Խուխաշվիլիին նա զիջում է 0.5 միավորով: 8-րդ տուրում Կուրսովան կխաղա Խուխուշվիլիի դեմ:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---