Մարտի 10-ին մեկնարկում են դաշնակահար Հայկ Մելիքյանի գարնանային շրջագայությունները20 փետրվարի 2012 - 12:16 AMT PanARMENIAN.Net - Դաշնակահար Հայկ Մելիքյանը 2012 թ. մարտին սկսում է իր եվրոպական համերգային շրջագայությունը: Այն մեկնարկելու է մարտի 10-ին Փարիզում, ամերիկյան Columbia համալսարանի մասնաճյուղի հրավերով: Այդ օրը Reid Hall համերգասրահում Մելիքյանը ներկայացնելու է ժամանակակից երաժշտություն: Դաշնակահարի հաջորդ կանգառը լինելու է Շվեյցարիայի Ժնև քաղաքը, որտեղ մարտի 25-ին Concertus Saisonnus փառատոնի շրջանակում կայանալու է դաշնակահարի ռուսական երաժշտության ծրագրով մենահամերգը: Այն տեղի է ունենալու Բոդմեր թանգարանի համերգասրահում: Համերգն անցնելու է թանգարանի ռուս նկարիչների հատուկ ցուցահանդեսի փակման արարողության ժամանակ: Մելիքյանը դասական երաժշտության երկու մենահամերգ կունենա Հոլանդիայում: Ապրիլի 8-ին նա ելույթ է ունենալու Ամստերդամի Geelvinck Music Festival-ում և ապրիլի 14-ին` Վոորշոտեն քաղաքի De Konzertkamer փառատոնի շրջանակում: Ապրիլի 29-ին, հայ-շվեյցարական «Ավետիս» մշակութային ասոցիացիայի ղեկավար, երգչուհի Վարդուհի Խաչատրյանի հետ տեղի է ունենալու Ave Maria խորագրով համերգ: Այն կազմակերպվելու է Շվեյցարիայում Հայաստանի դեսպանության օժանդակությամբ` Ժնևի Calvin համերգասրահում, և նվիրված է հայոց ցեղասպանության տերելիցին: Ապրիլի 21-ին Ave Maria ծրագիրը առիթ կունենան ունկնդրել նաև շվեյցարական Նոշատել քաղաքի երաժշտասերները: Այս համերգի ընթացքում եվրոպացիներն առաջին անգամ հնարավորություն կունենան ունկնդրելու Էդուարդ Սադոյանի «Նվիրում Արշիլ Գորկուն» սոնատը, որը նվիրված է հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ապրիլի 28-ին մենակատարները ելույթ կունենան Ստրասբուրգի կոնսերվատորիայի դահլիճում` ներկայացնելով համաշխարհային դասականների ստեղծագործություններ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |