Հայաստանում 2012թ. հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 113 052 դրամ

Հայաստանում 2012թ. հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 113 052 դրամ

PanARMENIAN.Net - Հայաստանում 2012 թվականի հունվարին միջին ամսական անվանական աշխատավարձը 2011-ի նույն շրջանի համեմատ աճել է 7.4 տոկոսով` կազմելով 113 052 դրամ: Ընդ որում, ամսական կտրվածքով աշխատավարձի ցուցանիշը կրճատվել է 23 տոկոսով:

Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, պետական կազմակերպություններում 2012թ. հունվարին աշխատավարձը 2011-ի նույն շրջանի համեմատ աճել է 9.9 տոկոսով` կազմելով 92 701 դրամ, իսկ ամսական կտրվածքով անկումը կազմել է 24 տոկոս:

Ոչ պետական կազմակերպություններում աշխատավարձի աճը կազմել է 4.8 տոկոս` հասնելով 137 085 դրամի: Ամսական կտրվածքով այդ աճը կազմել է 22.1 տոկոս:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---