2012թ. հունվարին Հայաստանի արտաքին առևտրի շրջանառության տարեկան ցուցանիշն աճել է 5.3 տոկոսով![]() 20 փետրվարի 2012 - 14:57 AMT PanARMENIAN.Net - Ըստ օպերատիվ վիճակագրական տվյալների, 2012թ. հունվարին Հայաստանի արտաքին առևտրի շրջանառության տարեկան ցուցանիշը կազմել է 354.9 մլն դոլար (192,8 մլրդ դրամ)՝ 2011թ. նույն շրջանի համեմատ աճելով 5.3 տոկոսով: Ընդ որում, ամսական կտրվածքով ցուցանիշը նվազել է 33.9 տոկոսով: Ինչպես հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը, հաշվետու շրջանում արտահանման ծավալը կազմել է 71.5 մլն դոլար (27,7 մլրդ դրամ)՝ ավելանալով 0.4 տոկոսով 2011թ. նույն ժամանակաշրջանի համեմատ, իսկ ներկրման ծավալը կազմել է 274.4 մլն դոլար (106.2 մլրդ դրամ)՝ ավելանալով 6,6 տոկոսով, իսկ ամսական կտրվածքով անկումը կազմել է 31.5 տոկոս: Արտաքին առևտրի բացասական սալդոն 2012թ. հունվարին կազմել է 202.9մլն դոլար: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |