Բաքուն սպառնում է Հայաստանին, եթե Փարիզն ընդունի Ցեղասպանության մասին օրինագիծը

Բաքուն սպառնում է Հայաստանին, եթե Փարիզն ընդունի Ցեղասպանության մասին օրինագիծը

PanARMENIAN.Net - Եթե Ֆրանսիան հաստատի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, ապա Թուրքիայի ու Ադրբեջանի ճնշումը Հայաստանի վրա կուժեղանա: Այդ մասին հայտարարել է միլի մեջլիսի պաշտպանության ու անվտանգության գծով կոմիտեի անդամ Զահիդ Օրուջը:

Ըստ նրա, «Ֆրանսիայի որոշումը կհանգեցնի իրավիճակի վատթարացմանը , այդ թվում ռազմական, քաղաքական ու հոգեբանական իրավիճակի բարդացմանը: Նա ասել է, որ «եթե օրենքը հաստատվի, Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ համարժեք քայլեր կձեռնարկեն: Դա կվնասի Ֆրանսիային ու Հայաստանին»,-ասել է նա՝ հավելելով, որ ադրբեջանական կողմն ակտիվ աշխատում է հասցնելու համար ֆրանսիական հանրությանը «օբյեկտիվ տեղեկատվությունը»:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:

Թուրքիան շատ ցավագին արձագանքեց օրինագծի ընդունմանը՝ հայտարարելով, թե կսառեցնի համագործակցությունը Ֆրանսիայի հետ ամենատարբեր ոլորտներում:

Օրինագծի ընդունման դեպքում Թուրքիայի իշխանությունները սպառնում էին Ֆրանսիայի հետ բոլոր դիվանագիտական կապերի խզումով: Ավելին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երբեք չի այցելի Ֆրանսիա, եթե օրինագիծը ընդունվի:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---