Ի՞նչ են «երազում» հասարակական տրանսպորտից օգտվողները

Ի՞նչ են «երազում» հասարակական տրանսպորտից օգտվողները

PanARMENIAN.Net - Հաշվի առնելով փաստը, որ տևական ժամանակ է, ինչ քաղաքային իշխանությունները չեն կարողանում կարգավորել քաղաքային տրանսպորտի բնականոն աշխատանքը` Երևանի տարբեր համայնքների մի խումբ բնակիչներ որոշել են բաց նամակով դիմել Երևան քաղաքում տրանսպորտային ծառայություններ մատուցող կազմակերպությունների ղեկավարներին և երթուղի դուրս եկող վարորդներին:

«Հարգելի գծատերեր և վարորդներ, որպես ՀՀ քաղաքացիներ և պարզապես մարդիկ, ովքեր ամեն առավոտ իրենց նվաստացած են զգում ձեր կողմից մատուցված ծառայությունների պատճառով, խնդրում ենք պատշաճ մաքրություն ապահովել տրանսպորտային միջոցներում, վարորդներին սովորեցնել հարգել քաղաքացիներին, աշխատանքի վերցնել սափրված և կոկիկ վարորդների, որոնք նաև մեր քաղաքի դեմքն են զբոսաշրջիկների աչքերում, առավոտյան ժամերին դուրս գալ երթուղի այնպիսի հաճախականությամբ, որպեսզի մարդիկ կարողանան արժանապատիվ ձևով հասնել աշխատանքի կամ դասի և չծխել տրանսպորտում ու ամեն պահ գիտակցել, որ ուղևորներ փոխադրելը ձեր պարտականությունն ու ապրուստի միջոցն է»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հեղինակները ցավով նշում են, որ հերթական անգամ ստիպված են հույսները դնել լոկ հայրենասիրության և անհատի բարի կամքի վրա:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---