Ապրիլից Նորայր Բախտամյանը Անգլիայում, Մյունխենում և Միլանում կմասնակցի հրաձգության աշխարհի գավաթի փուլերին![]() 20 փետրվարի 2012 - 16:26 AMT PanARMENIAN.Net - Ֆինլանդիայից Հայաստան է վերադարձել հրաձգության հավաքականը: Հայ մարզիկները մասնակցել են Եվրոպայի ձմեռային մրցաշարին: Նորայր Բախտամյանը, ով արդեն ապահովել է իր մասնակցությունը Լոնդոնի Օլիմպիական խաղերին, 679.6 միավորներով զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը: Ինչպես հայտնում է Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը, Բախտամյանը խոստովանել է, որ բավականին ժամանակ չուներ, որպեսզի նախապատրաստվեր մրցաշարին: «Ապրիլից Անգլիայում, Մյունխենում և Միլանում կմասնակցեմ հրաձգության աշխարհի գավաթի փուլերին: Ապա կմասնակցեմ ուսումնամարզական հավաքի և կմեկնեմ Լոնդոն: Օլիմպիական խաղերին լրջորեն եմ տրամադրված և իմ մարզիչ Սեյրան Նիկողոսյանի հետ պատրաստել ենք լուրջ նախապատրաստական ծրագիր»,-խոստովանել է Բախտամյանը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |