Ոստիկանները ակտիվիստներին 20 րոպե են տվել ցրվելու համար, բնապահպանները մտադիր չեն ենթարկվել![]() PanARMENIAN.Net - Մաշտոցի այգում կատարվող շինարարության դեմ բողոքող ակտիվիստները քաղաքապետերանի մոտից վերադարձել են այգի և գրավել են շին. հրապարակը: Նրանք պոկել են ցանկապատն ու մտել են կրպակների մեջ: Շինարարությունն այս պահին դադարեցված է: Մաշտոցի այգում այժմ 150-200 ցուցարար կա: Նրանց ընդառաջ են եկել Դավիթ Մինասյանն ու Արամոն. «Տարոն Մարգարյանը տղամարդու խոսք է տվել և մենք հավատում ենք, որ կրպակներն այստեղից էլ կհանեն»,- ասել են նրանք, իսկ Արամոն նաև հավելել է, որ. «Ինձ էլ հաճելի չի, որ այստեղ բուտկներ են, ես էլ եմ ուզում, որ այգին պահպանվի, սակայն հավատում եմ, որ սա ժամանակավոր է, և այգին շուտով կվերականգնի իր նախկին տեսքը»: Ոստիկանության փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը դիմել է ցուցարարներին.«ՀՀ Ոստիկանությանունը, առաջնորդվելով «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի դրույթներով, պարտավոր է ձեռնարկել համարժեք միջոցներ, որպեսզի պաշտպանի օրենքով թույլատրվող շինարարությունն ու նաև ապահովի հավաքի մասնակիցների՝ խաղաղ ցույց անցկացնելու իրավունքը: Միևնույն ժամանակ անհրաժեշտ է գիտակցել, որ շինարարական աշխատանքներին խոչընդոտելը հակասում է «Խաղաղ հավաքների ու ցույցերի մասին» ՀՀ օրենքների դրույթներին»: Նա նշեց, որ եթե կազմակերպիչներն ու ակտիվիստները շարունակեն խոչընդոտել շինարարական աշխատանքներին, ապա կենթարկվեն վարչական պատասխանատվության. «Իրավիճակի սրումը բացառելու նպատակով խնդրում ենք ձեռնպահ մնալ շինարարական աշխատանքները խոչընդոտելուց: Եթե չլքեք շինհրապարակը խելամիտ ժամկետում, որը շուտով մենք կսահմանենք, ոստիկամությունը ստիպված կլինի միջոցներ ձեռնարկել շինհրապարակը ազատելու համար»: Ոստիկանությունը որպես խելամիտ ժամկետ սահմանեց 20 րոպեն: Սակայն իրավիճակը շատ լարված է և ակտիվիստները չեն պատրաստվում լքել կրպակները: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |