Եվրոպական շուկաները սպասում են Եվրախմբի որոշմանը Հունաստանի վերաբերյալ![]() 20 փետրվարի 2012 - 16:56 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական շուկաները բացվել են վերելքով՝ ակնկալելով Հունաստանի հանդեպ Եվրախմբի դրական որոշմանը: Աթենքը ակնկալում է ֆինանսական օգնության 130 մլրդ եվրո երկրորդ մասնաբաժնի հատկացմանը և հուսով է, որ ԵՄ երկրների ֆինանսների նախարարները, ինչպես նաև Եվրահանձնաժողովը, ԱՄՀ-ն ու Եվրոպական ԿԲ-ն հաշվի կառնեն Հունաստանի ջանքերն, ուղղված բյուջետային դեֆիցիտի կրճատմանը: «Այլևս սպասելն անհնար է երկու պատճառով,-ասել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Ֆրանսուա Բարուենը: -Առաջինը, Հունաստանի խորհրդարանը անցած շաբաթվա նիստում հաստատեց հավատարմությունը իր պարտավորություններին, իսկ կառուցվածքային բարեփոխումներն ամբողջ թափով ընթանում են: Սպասելն անհնար է, քանի որ մարտին Հունաստանը կարող է սնանկ դառնալ: Չէ, որ հենց դրա դեմ էր պայքարում Ֆրանսիան վերջին 18 ամիսներն»: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |