Ստեփանակերտում ԿԽՄԿ ղեկավար. ԿԽ-ն կշարունակի հումանիտար ծրագրերը ԼՂՀ-ում![]() 20 փետրվարի 2012 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանը ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի /ԿԽՄԿ/ Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար` Ռոման Պարամոնովին: Զրույցի ընթացքում գրասենյակի ղեկավարը նշել է, որ ԿԽՄԿ-ն շարունակելու է մարդասիրական ծրագրերի իրականացումը ԼՂՀ-ում, դրանք ավելի կոնկրետացնելով: Մասնավորապես, նա կանգ է առել հանրապետության Մարտակերտի և Հադրութի շրջաններում անհայտ կորածների ընտանիքների և ականներից տուժած քաղաքացիների աջակցության ծրագրերի վրա: Վասիլի Աթաջանյանը շնորհակալություն է հայտնել Ռոման Պարամոնովին արդյունավետ գործունեության համար և պատրաստակամություն հայտնել ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի ղեկավարությանը աջակցություն ցուցաբերել իրականացվելիք աշխատանքների ծրագրերին:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |