Հայաստանում 2012թ հունվարին շինարարության ոլորտում գրանցվել է 0.5 տոկոս աճ![]() 20 փետրվարի 2012 - 17:17 AMT PanARMENIAN.Net - Համաձայն ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2012թ հունվարին շինարարության ոլորտում գրանցվել է 0.5 տոկոս աճ: Ընդ որում, 2012թ հունվարին 2011թ դեկտեմբերի համեմատ, անկումը կազմել է 90.1 տոկոս: Ինչ վերաբերում է արդյունաբերությանը, ապա 2012թ հունվարին արդյունաբերության ծավալները ավելացել են 21 տոկոսով`կազմելով 71.597 դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած: Ընդ որում, 2012թ հունվարին 2011թ դեկտեմբերի համեմատ, անկումը կազմել է 28.2 տոկոս: 2011-ի դեկտեմբերի համեմատ 2012-ի հունվարին չնչին աճ է գրանցվել գյուղատնտեսության ոլորտում` 0.1 տոկոս: Հաշվետու շրջանում գյուղատնտեսության արտադրանքի ծավալները կազմել են 15.787 մլրդ դրամ: Անկումը կազմել է 67.9 տոկոս: Առևտրային շրջանառությունը ևս աճել է 0.1 տոկոսով` 105 մլրդ դրամ: 2012թ հունվարին էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները ավելացել են 16.9 տոկոսով` կազմելով 764.2 մլն կՎՏ/ժ: Ամսական կտրվածքով անկումը կազմել է 5.6 տոկոս: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |