Հունիսի 10-ին կմեկնարկի «Արի տուն» ծրագիրը20 փետրվարի 2012 - 17:59 AMT PanARMENIAN.Net - ՀՀ սփյուռքի նախարարությունը վերսկսում է Սփյուռքի երիտասարդների` Հայաստան ճանաչողականայցելությունների 2012 թվականի «Արի տուն» նորացված և բարելավված ծրագիրը: Ծրագիրը մեկնարկում է 2012թ. հունիսի 10-ին և շարունակվելու է մինչև սեպտեմբերի 1-ը, որի ընթացքում սփյուռքահայ 13-20 տարեկան երիտասարդները երկշաբաթյա փուլերով կհյուրընկալվեն հայաստանաբնակ ընտանիքներում, կմասնակցեն ճամբարային փուլին: Ծրագրի նպատակն է աշխարհասփյուռ հայ երիտասարդներին ճանաչելի դարձնել Հայաստան հայրենիքը, նրանց մեջ սերմանել ազգային ինքնության գիտակցություն, ծանոթացնել իրժողովրդի ավանդույթներին ուսովորույթներին, հայ ընտանիքին, հայ մարդու հոգեկերտվածքին, աջակցել Հայաստան-Սփյուռք բարոյահոգեբանական, կրթամշակութային մերձեցմանը: Հյուրընկալող ընտանիքների ընտրությունը կատարվում է Երևան քաղաքի վարչական շրջանների, ՀՀ մարզպետարանների և ՀՀ սփյուռքի նախարարության միջոցով. երիտասարդներն ընտանիքներումհյուրընկալվում են անհատույց: Սփյուռքահայ երիտասարդների` Հայաստան այցելությունները կազմակերպվում են Սփյուռքի համայնքային կառույցների, կրթօջախների, հայկական կազմակերպությունների կողմից` տվյալերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների աջակցությամբ: Հայաստան այցելող երիտասարդներնիրենց ճանապարհածախսը հոգում են սեփական կամ հովանավորների միջոցներով: Սփյուռքի նախարարությունը համոզված է, որ «Արի տուն» ծրագիրը մեծապես կնպաստի հայապահպանությանը և հայադարձությանը,երիտասարդների միջև հաղորդակցության միասնական ցանցի ստեղծմանը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |