ՌԴ քաղաքացիները կկարողանան Երևանում և Գյումրիում մասնակցել նախագահական ընտրություններին

ՌԴ քաղաքացիները կկարողանան Երևանում և Գյումրիում մասնակցել նախագահական ընտրություններին

PanARMENIAN.Net - Ռուսաստանի քաղաքացիները մարտի 4-ին կկարողանան Երևանում և Գյումրիում մասնակցել ՌԴ նախագահական ընտրություններին:

Հանրապետության մայրաքաղաքում և Արարատի, Արագածոտնի, Կոտայքի,Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի մարզերում մշտապես բնակվող և ժամանակավոր գտնվող Ռուսաստանի քաղաքացիները կարող են քվեարկել մարտի 4-ին ժամը 08.00-ից մինչև 20.00-ն №5015 ընտրատարածքում Հայաստանի Հանրապետության Ռուսաստանի Դաշնության դեսպանությունում:

Լոռու և Շիրակի մարզերում մշտապես բնակվող և ժամանակավոր գտնվող Ռուսաստանի քաղաքացիները կարող են քվեարկել մարտի 4-ին ժամը 08.00-ից մինչև 20.00-ն №5020 ընտրատարածքում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսությունում:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---