ՆՈՐ ՏԱՐՎԱ ՕՐԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ 24 ՊԱՏԱՀԱՐ

PanARMENIAN.Net - 2004 թվականի առաջին շաբաթվա ընթացքում Հայաստանում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային 24 պատահար, որի արդյունքում զոհվել է 9 մարդ, եւս 34-ը` ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածք: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը հաղորդել են ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունում, դեկտեմբերի 31-ին մոտավորապես ժամը 18-ին «Ֆորդ» մակնիշի ուղեւորական միկրոավտոբուսը Քուչակ-Ապարան մայրուղու վրա բախվել է «Մերսեդես» մակնիշի մարդատար ավտոմեքենային: Վթարի արդյունքում միկրոավտոբուսի երեք ուղեւոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է: Նույն օրը գրանցվել է վրաերթի երեք դեպք, որոնց արդյունքում զոհվել է մեկ մարդ, եւս երկուսը ստացել են մարմնական վնասվածքներ:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---