Թուրքական աուդիտորական հանձնաժողովը Դինքի սպանության հետաքննության մեջ թերություններ է հայտնաբերել![]() PanARMENIAN.Net - Թուրքական աուդիտորական հանձնաժողովը Հրանտ Դինքի սպանության հետաքննության մեջ թերություններ է հայտնաբերել, գրում է թուրքական Hurriyet-ը: Հանձնաժողովը հետազոտել է թուրքահայ լրագրող, «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության առնչությամբ դատարանի վճիռը: Հանձնաժողովի եզրակացության համաձայն, Դինքը գործը լավ չի քննվել, մասնավորապես, հանձնաժողովի ներկայացուցիչներին չեն բավարարել պետմարմինների աշխատակիցների հարցաքննումները: Բացի այդ, հանձնաժողովի անդամները նշել են, որ «Թուրքիայի իշխանությունները չկարողացան ապահովել իրենց քաղաքացու անվտանգությունը»: Հունվարի 17-ին թուրքական դատարանը 10 տարվա ազատազրկման է դատապարտել «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով մեղադրվող Էրհան Թունջելին և ցմահ բանտարկության` Յասին Հայալին: Դատավարությունը տևեց 5 տարի: Հրանտ Դինքը սպանվել է 200թ. հունվարի 19-ին իր թերթի խմբագրության առջև: Կասկածյալ Օգյուն Սամասթը ձերբակալվեց 32 ժամ անց: 2011թ. ամռանը Ստամբուլի դատարանը նրան դատապարտեց 21 տարվա ազատազրկման: Լսումների ժամանակ Սամասթը հայտարարեց, թե ինքը դարձել է թուրքական իշխանությունների հակահայկական քարոզչության զոհը: Դինքի ընտանիքի փաստաբանները գտնում են, որ Սամասթը գործիք է եղել հանցագործության պատվիրատուների ձեռքում:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |