Մաշտոցի պողոտայի այգում ակտիվիստները ներս չեն թողել կրպակների համար հիմնակմախքով և ապակիներով մեքենաները![]() ![]() PanARMENIAN.Net - Մաշտոցի պողոտայի այգում ակտիվիստները շարունակում են խոչընդոտել շինարարությանը: Այդպես, ակտիվիստները ներս չեն թողել կրպակների համար հիմնակմախքով և ապակիներով մեքենաները: Ինչպես հաղորդել է PanARMEIAN.Net-ի թղթակիցը, մեքենաները ստիպված են եղել հեռանալ շինհրապարակից: Փետրվարի 20-ին հայ բնապահպան-ակտիվիստները, որոնք հանդես են գալիս Մաշտոցի այգում կրպակների տեղադրման դեմ, հավաքվեցին Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց` պահանջելով դադարեցնել շինարարությունն ու հանդիպում քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Նրանց այդ պահանջը մերժվեց, և ակտիվիստները վերադարձան Մաշտոցի այգի` դիրքեր զբաղեցնելով շինհրապարակում: Ակտիվիստները կոտրել են ցանկապատն ու մտել կրպակների մեջ: Ոստիկանության փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը դիմել է ցուցարարներին. «ՀՀ Ոստիկանությունը, առաջնորդվելով «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքով, պարտավոր է օրինական շինարարության պահպանման համար համապատասխան միջոցներ ձեռնարկել, ինչպես նաև ապահովել ակցիայի մասնակիցների խաղաղ ցույցի իրավունքը: Բայց միևնույն ժամանակ անհրաժեշտ է գիտակցել, որ շինարարական աշխատանքներին խոչընդոտելը հակասում է «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքին»: Իրադրությունը ներկա պահին բավականին լարված է, ակտիվիստները չեն պատրաստվում լքել Մաշտոցի այգու շինհրապարակը:
![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |