ԳՖՀ ԱԳ նախարար. Եվրամիությունը մոտ ժամանակներս նոր պատժամիջոցներ կներմուծի Բաշար Ասադի վարչակարգի դեմ

ԳՖՀ ԱԳ նախարար. Եվրամիությունը մոտ ժամանակներս նոր պատժամիջոցներ կներմուծի Բաշար Ասադի վարչակարգի դեմ

PanARMENIAN.Net - Եվրոպական Միությունը, ամենայն հավանականությամբ, մոտ ժամանակներս նոր պատժամիջոցներ կներմուծի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգի դեմ, Լոս Կաբոսում (Մեքսիկա) մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Գերմանիայի արտգործնախարար Գվիդո Վեսթերվելլեն: «Մենք նոր պատժամիջոցներ կընդունենք Եվրոպայում և դրա սահմաններից դուրս: Ամենայն հավանականությամբ, դրանք կընդունվեն հաջորդ շաբաթ, քանի որ ռազմական գործողությունները Սիրիայում շարունակվում են»,- հաղորդել է Վեսթերվելլեն Reuters գործակալությանը:

ԳՖՀ ԱԳ նախարարը հրաժարվել է նշել ԵՄ կողմից դիտարկվող կոնկրետ պատժամիջոցները, սակայն G20-ի ներկայացուցիչը, որը ցանկացել է անհայտ մնալ, հաղորդել է, որ մի շարք պատժամիջոցներ ուղղված կլինեն Սիրիայի Կենտրոնական բանկի դեմ:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---