Կարմիր Խաչը Սիրիայի իշխանությունների և ընդդիմության հետ հրադադարի մասին բանակցություններ է վարում

Կարմիր Խաչը Սիրիայի իշխանությունների և ընդդիմության հետ հրադադարի մասին բանակցություններ է վարում

PanARMENIAN.Net - Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչները Սիրիայի իշխանությունների և ընդդիմության հետ հրադադարի մասին բանակցություններ են վարում վիրավորներին օգնություն ցուցաբերելու նպատակով, հաղորդում է Reuters-ը: «ԿԽՄԿ-ն դիտարկում է կարիքավորներին շտապ բժշկական օգնություն ցուցաբերելու մի շարք միջոցներ:

Հրադադարի մասին բանակցությունները վարում են բոլոր շահագրգռված կողմերի հետ»,- հաղորդել է կազմակերպության մամլո քարտուղար Կառլա Ադդադը:

Դիվանագիտական շրջանակներում աղբյուրի համաձայն, ԿԽՄԿ-ն առաջարկում է 2 ժամով դադարեցնել ռազմական գործողությունները Հոմս քաղաքում, որտեղ կառավարական զորքերի և ապստամբների միջև մարտերը շարունակվում են արդեն մի քանի շաբաթ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---